ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է հոկտեմբերի 26-ին մեկնել Փարիզ, որտեղ նախատեսված է Սարգսյան-Ալիև-Օլանդ եռակողմ հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ։ Առայժմ հայտնի չէ հանդիպման ձևաչափը՝ եռակո՞ղմ, թե՞ տետ ա տետ։
Մինչ Երևանը արդեն երրորդ տարին անընդմեջ քննարկում է Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը, Թբիլիսին իրականացնում է այն՝ առանց ամպագոռգոռ հայտարարությունների:
Օրերս Թբիլիսիում բացվեց «չոր նավահանգիստ»՝ լոգիստիկ տերմինալ, որը կարևոր տրանսպորտային հանգույց կդառնա տարածաշրջանի համար՝ ներառյալ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Ղազախստանը...